Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 12:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նորք-Մարաշի 17-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է բուսածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 13:09-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան:

Դեպքի վայր է մեկնել եւս երեք մարտական հաշվարկ: