Նախագահ Դոնալդ Թրամփի ժամանակ Միացյալ Նահանգների վարկանիշը համախոհների շրջանում ընկել է՝ տեղեկացնում է Reuters-ը՝ վկայակոչելով Pew Research Center-ին։
ԱՄՆ-ի կերպարը վատացել է մեկ տարվա մեջ, որի ընթացքում Թրամփն ակտիվացրել է իր հարձակումները Կանադայի եւ Գերմանիայի վրա՝ ասվում է հոդվածում։
Pew Research Center-ի հարցումը պարզել է, որ Ամերիկայի վարկանիշը, որ լավագույնն էր 2017-ին, 2018-ին անկում է ապրել հատկապես Եվրոպայում։
Ներկայում գերմանացիների միայն 30 տոկոսն է դրական վերաբերվում ԱՄՆ-ին, կանադացիների՝ 39 տոկոսը, իսկ ֆրանսիացիների՝ 38 տոկոսը։




























