Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին ներկա է գտնվել պլանային համաբանակային հրամանատարական հավաքներին:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այսպիսի միջոցառումների անցկացումը դրական ազդեցություն կունենա մեր զինված ուժերի մարտունակության բարձրացման ու ազգային պաշտպանական համակարգի ամրապնդման վրա:

Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել բարձրագույն հրամկազմին՝ հավաքների պատշաճ կազմակերպման ուղղությամբ: