Լիտվայի դրոշով ուղեւորատար լաստանավում պայթյուն է որոտացել, «ՌԻԱ Նովոստի»–ին պատմել է տարածաշրջանի արտակարգ ծառայությունների աղբյուրը։
«Տեղեկություն ենք ստացել ուղեւորատար լաստանավում պայթյունի եւ հրդեհի մասին։ Լաստանավը գտնվում է միջազգային ջրերում Կալինինգրադից մոտ 135 կիլոմետր հեռավորության վրա»,–նշել է գործակալության զրուցակիցը։
Նախնական տվյալներով՝ նավի վրա 335 մարդ է եղել, տուժածների մասին տեղեկություն չկա։
«Ռոսմորրեչֆլոտ»–ում հայտնել են, որ բոլոր ուղեւորները տարհանվել են անվտանգ վայր, գտնվում են անձնակազմի վերահսկողության ներքո, ոչ մի խուճապ չկա։
Լիտվայի ուղղաթիռ ու 8 փրկարարական նավեր են ուղղվում Բալթիկա՝ուղեւորատար լաստանավի ուղղությամբ։
Վթարի վայր է ուղղվել մի քանի նավեր՝ լիտվական եւ ռուսական, նրանց թվում՝ քաղաքացիական, ռազմական եւ սահմանապահ նավեր, ընդհանուր առմամբ՝ 8 նավեր, Լիտվայի Հանրապետության ուղղաթիռ։




























