Դուբայի դատարանը տաքսու եգիպտոսցի վարորդին դատապարտել է 6 ամսվա ազատազրկման եւ երկրից վտարման՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի սպայի հանդեպ սեռական ոտնձգության համար՝ տեղեկացնում է AP-ն։

Մեղադրանքի համաձայն՝ 34-ամյա եգիպտոսցին բռնել է 22-ամյա աղջկա ազդրը եւ ստիպել է նրան շոշափել իր սեռական օրգանները։

Սկզբում տաքսու վարորդը արդարացվել էր, սակայն փաստաբաններն այս վճիռը բողոքարկել էին Վճռաբեկ դատարանում։