Ստամբուլի Բակիրկյոյ շրջանում ավտոմեքենան մխրճվել է անցորդների մեջ, հետո՝ թաքնվել։ Տուժել է առնվազն 5 մարդ՝ տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
Տուժածները շտապ հոսպիտալացվել են, իսկ ոստիկանները շուտով կալանավորել են վարորդին։
Ականատեսների խոսքերով՝ ավտոմեքենայի վարորդի ագրեսիվ պահվածքի պատճառը նրա վեճն է եղել իր ուղեկից աղջկա հետ։ Անցորդները փերձել են միջամտել ու հանգստացնել ափերից դուրս եկած տղամարդուն, սակայն նա ավելի է կատաղել եւ սկսել է մեքենան մայթով վարել՝ հարվածելով անցորդներին։
Man deliberately drives his car into the pedestrians in #Turkey's #Istanbul. Several injuries have been reported.
pic.twitter.com/jjw5oZcrwl
— EHA News (@eha_news) October 2, 2018




























