Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանն առաջիկայում կնշանակվի նույն գերատեսչության նախարար: Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց Հակոբ Արշակյանը:
«Այո, եղել է առաջարկ, որը ես ընդունել եմ»,– ասաց Արշակյանը։
Նշենք, որ Հակոբ Արշակյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է 2015թ.–ից։




























