ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է ներկայացրել Ռուսաստանի յոթ քաղաքացիների, ովքեր իրենց տվյալներով՝ ՌԴ ՊՆ Հետախուզական գլխավոր վարչության աշխատակիցներ են։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է ԱՄՆ գլխավոր դատախազի օգնական Ջոն Դեմերսը՝ տեղեկացնում է РБК-ն։
Նրանցից չորսի անունն արդեն հնչեցրել էր Հոլանդիայի պաշտպանության նախարարը՝ իր մամուլի ասուլիսում։ Նա ասել էր, որ այդ չորսը ՀԳՎ աշխատակիցներ են եւ փորձել են կոտրել Քիմիական զենքի արգելման կազմակերպության կայքը։ Մեղադրյալներից մյուս երեքը ՀԳՎ-ի 12 այն հաքերների ցուցակում են, որոնց ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը մեղադրել էր Դեմոկրատական կուսակցության սերվերները կոտրելու մեջ։ Ի տարբերություն այս 4-ի, որոնց վտարել են Հոլանդիայից, 3-ը գործել են Մոսկվայում՝ տեղեկացրել են ԱՄՆ արդարադատության նախարարությունում։
ԱՄՆ ԱՆ-ն յոթ ռուսաստանցիներին մեղադրում է հաքերության մեջ, ինչպես նաեւ անձնական եւ գաղտնի տվյալներ գողանալու մեջ։ Նրանց հրապարակած տեղեկատվությունն օգտագործվել է Ռուսաստանի հակառակորդների դեմ եւ հասարակական կարծիքը Ռուսաստանի օգտին փոխելու համար։




























