Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում ընթանում է լեգենդար շանսոնյե Շառ Ազնավուրի հիշատակի արարողությունը։

Հրապարակի կենտրոնում՝ Ազնավուրի աստղի վրա շանսոնյեի լուսանկարն է, ծաղիկներ, վառվող մոմեր։

Կենտրոնում տեղադրված է մեծ էկրան, որտեղ ուղիղ եթերով ցուցադրվում է Փարիզում տեղի ունեցող՝ Ազնավուրի հրաժեշտի արարողությունը։