Ֆրանսիական ոստիկանությունը Ինտերպոլի ղեկավար Մեն Խունվեյի անցյալ շաբաթ անհետացման փաստով հետաքննություն է սկսել, հաղորդում է AFP-ն` վկայակոչելով հետաքննության ծանոթ աղբյուրին:
Մենին վերջին անգամ տեսել են Լիոնում Ինտերպոլի գրասենյակից Չինաստան մեկնելուց առաջ: Նրա կինը հայտնել է, որ նա անհետ կորել է: Աղբյուրի խոսքով, Մենը Ֆրանսիայում չի անհետացել: Նշվում է, որ նա սեպտեմբերի 29-ին լքել է Ֆրանսիան:
Մինչեւ 2016-ի նոյեմբերին Ինտերպոլի ղեկավար ընտրվելը, Մենը Չինաստանում հասարակական անվտանգության փոխնախարար էր: Մեն Խունվեյը դարձել էր Ինտերպոլի առաջին չինացի ղեկավարը: Նրա լիազորությունների ժամկետը լրանում է 2020-ին:




























