Ճգնաժամային տարիներից հետո տնտեսական աճը ծրագրվում էր 4-5 տոկոս, քանի որ պետք է տարբերել իրական ՀՆԱ-ն անվանականից։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց խորհրդարանի փոխխոսնակ Միքայել Մելքումյանը՝ «Ծառուկյան» դաշինքից։

Նրա խոսքերով՝ աճը 4,9 տոկոս է թե 7 տոկոս, պետք է գնահատել դեֆլյատորի լույսի ներքո, քանի որ այն ցույց է տալիս անվանական եւ իրական ՀՆԱ-ի տարբերությունը։ «Անհրաժեշտ է դիտարկել նաեւ դեֆլյատորի դինամիկան այս տարիների ընթացքում, ինչը թույլ կտա հասկանալ՝ ինչ է կատարվում իրականում։ Հարցի երկրորդ պահն այն է, որ, տնտեսական աճի հետ կապված, ծրագրվում է նաեւ բյուջետային հատկացումներ։ Այսինքն, եթե ես նախատեսում եմ 7-8 տոկոս աճ, ապա պետք է հանել ինֆլյացիան եւ կանխատեսել պետբյուջե հատկացումները։ Կառավարությունը ծրագրում է ՀՆԱ-ի աճ՝ ցանկանալով խուսափել այս ռիսկերից»,- մեկնաբանեց Մելքումյանը։

Սա, ինչպես նշեց պատգամավորը, արվում է նրա համար, որպեսզի հետեւանքների դեպքում խուսափեն տնտեսական բարձր աճի ապահովման նախկինում տված խոստումները չկատարելու հարցում անկարող լինելու մեղադրանքներից։

Ընդ որում՝ փոխխոսնակն ասաց, որ տնտեսական աճի ռիսկերից մեկը Արեւմուտքի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն են։ Բացի այդ, ռիսկերի թվում նա նշեց տարածաշրջանային ռիսկերը։ «Դա եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրն է, եւ, ասենք, Վրաստանում ոչ կայուն քաղաքական իրավիճակը, եւ Իրանի ապագայի հարցերը։ Այս ամենը կարող են ազդել, եւ հենց այդ պատճառով Հայաստանի կառավարությունը չի ուզում նախօրոք ծրագրել տնտեսական բարձր աճ»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ ամբողջովին հստակ կանխատեսումներ իրենք չեն կարող անել, քանի որ հարցը բազմագործոն է։

Մաժամանակ, Միքայել Մելքումյանը հիշեցրեց, որ 2019-ի վրա է ընկնում արտաքին քաղաքական պարտքի սպասարկման գագաթնակետը, ինչը լուրջ ներդրումներ կպահանջի։

Հիշեցնենք, որ բյուջեի նախագծով՝ 2019 թվականի տնտեսական աճը ծրագրվում է 4,9 տոկոս՝ այն դեպքում, երբ 2017-ին այն գերազանցել է 7 տոկոսը։ Չի նախատեսվում նաեւ աշխատավարձերի եւ թոշակների բարձրացում։