Ինտերպոլի անհետ կորած ղեկավար Մեն Խունվեյին Չինաստանում քնության նպատակով իրավապահները տարել են, հայտնում է South China Morning Post-ը՝ վկայակոչելով աղբյուրին:
«Կարգապահական գերատեսչության ներկայացուցիչները 64-ամյա պաշտոնյային, որը նաեւ Չինաստանի հասարակական անվտանգության փոխնախարարի պաշտոնն է զբաղեցնում, անցյալ շաբաթ Ֆրանսիայից Չինաստան ժամանելուց անմիջապես հետո տարել են հարցաքննության», — գրում է հրատարակությունը:
Ընդ որում դեռ հայտնի չէ ինչ հետաքննություն է անցկացվում եւ որտեղ է նա գտնվում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ ուրբաթ Europe 1 ռադիոկայանը, վկայակոչելով աղբյուրներին հաղորդել էր, որ Ֆրանսիայի իշխանությունները սկսել են Ինտերպոլի ղեկավար Մեն Խոււնվեյի անհետացման հետաքննությունը, որը սեպտեմբերի վերջին Չինաստան էր ուղեւորվել:
Ռադիոկայանի տվյալներով, Մեն Խունվեյը սեպտեմբերի 29-ին հեռացել էր Ֆրանսիայից: Այդ պահից նրա հետ կապը կորել էր:




























