Լոնդոնում ՌԴ դեսպանատունը բրիտանական կողմից պահանջում է փաստեր ներկայացնել Ֆորին գրասենյակի եւ Փորթոն Դաունի ռազմական լաբորատորիաների համակարգչային ցանցի վրա իբրեւ թե ռուսական ռազմական հետախուզության կողմից կիբեռհարձակումների մասին, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Մեծ Բրիտանիայում ռուսական դիվանագիտական ներկայացուցչության մեկնաբանության մեջ նշվում է, որ հոկտեմբերի 4-ին ՔԶԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչը հայտարարել է իբր տեղ գտած «ԳՀՎ փորձերի մասին սպառնալիքի տակ դնել Ֆորին գրասենյակի համակարգչային համակարգը» եւ «ԳՀՎ ներխուժման մասին» Փորթոն Դաունի ռազմական լաբորատորիաների համակարգչային ցանց: Նույն օրը հայտարարություն է հրապարակվել, վկայակոչելով կիբեռանվտանգության բրիտանական կենտրոնի աշխատանքի արդյունքները, որ «գրեթե հավանաբար» ռուսական հետախուզությունն է պատասխանատվություն կրում «Մեծ Բրիտանիայում ոչ մեծ հեռուստաընկերության էլեկտրոնային փոստը կոտրելու եւ տվյալները գողանալու համար»:
«Այսօր (հոկտեմբերի 6-ին) դեսպանատունը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ բողոքի նոտա է ուղարկել՝ պահանջելով անմիջապես Ռուսաստանին փոխանցել փաստեր, որոնց հիման վրա կատարվել են նման եզրահանգումները»,- նշված է մեկնաբանության մեջ:
Դրանից բացի, բրիտանական կողմին «մասնավորապես, հիշեցրել են, որ բրիտանացիներին բազմիցս առաջարկել են փորձագիտական խորհրդատվություններ անցկացնել՝ կիբեռոլորտում մտավախությունները վերացնելու նպատակով, եթե դրանք իսկապես կան»:
Այս կապակցությամբ մեկնաբանության մեջ շեշտվել է, որ «պրոֆեսիոնալ երկխոսությունից եւ ռուսական կողմին ու հանրությանը որեւէ ապացույց ներկայացնելուց հրաժարվելը վկայում է այն մասին, որ այդպիսիք ուղղակի չկան»:
«Ազգային անվտանգության շահերին, հասարակական կարգին եւ այլնին հղումները որպես տեղեկատվությունը փոխանցելուց հրաժարվելու հիմնավորում, բացառապես արհեստական հնարքներ են, որոնք չեն կարող ոչ մեկին համոզել»,- հավելել են դեսպանատնից:




























