Լույս է տեսել եւս մեկ սկանդալային գիրք Դոնալդ Թրամփի եւ Սթեֆանի Քլիֆորդի մասին, որն ավելի հայտնի է որպես Սթորմի Դենիելս անումով պոռնոաստղ. նա պատմում է ԱՄՆ ապագա նախագահի հետ իր հարաբերությունների մասին, հայտնում են The Guardian-ը եւ The Independent-ը:
Ամենամանր ինտիմ մանրամասներ, անհեթեթ սանրվածքի բացատրություն եւ սեր Հիլարի Քլինթոնի նկատմամբ՝ հեղինակը դիմել է «Լիակատար անկեղծացման»:
Նրանց առաջին հանդիպումը տեղի է ունեցել ամերիկյան հանգստավայրերից մեկում շքեղ պենտհաուսում: Հագին սեւ մետաքսե պիժամա, ոտքերին՝ հողաթափեր: Հարկաբաժնի տիրոջ տեսքը հյուրին շփոթեցրել է, եւ նրան խնդրել է արագ զգեստափոխվել: Որոշ ժամանակ անց նա արդեն կոստյումով էր:
Սակայն սկանդալային հեղինակը սրանով չի բավարարվում եւ իր ընթերցողին է ներկայացնում Թրամփի հետ իր հարաբերությունների ամենամանր ինտիմ մանրամասները:
Դենիելսը, բացի ինտիմ մանրամասներից, բարձրացնում է եւս մեկ՝ արդեն միանգամայն ծեծված թեմա՝ Թրամփի սանրվածքը: Նրա խոսքով՝ միլիարդատերը հասկանում է, որ իր մազերը բավականին անհեթեթ տեսք ունեն, սակայն չի պատրաստվում ոչինչ փոխել. «Նա կրկնում էր. «Սա իմ ֆիշկան է: Իմ այցեքարտը»»:
2011 թվականին՝ հարաբերությունների դադարեցումից մի քանի տարի հետո, մարզադահլիճի մոտ կայանատեղիում դերասանուհուն է մոտեցել մի խոշոր մարդ եւ նախազգուշացրել, որ Թրամփի մասին ոչ մեկին ոչ մի բան չպատմի: Եվս 5 տարի հետո նրան է հանդիպել փաստաբան Մայքլ Քոուենը, եւ ինչպես պնդում է Դենիելսը՝ նրան է տվել 130 հազար դոլար: Այդ փողով նա ձիերին տեղափոխելու համար կցասայլ է գնել:
Այս տարվա օգոստոսին Թրամփի փաստաբանը իրեն մեղավոր էր ճանաչել մեղադրանքի 8 կետերով, այդ թվում՝ բանկային, հարկային եւ ֆինանսական խախտումների մեջ: Նա նաեւ հայտնել էր, որ Թրամփի խնդրանքով Սթորմի Դենիելսին վճարել է լռության դիմաց:
Ինչպես նշում են մի շարք լրատվամիջոցներ, «Լիակատար անկեղծացումը» «Սպիտակ տանը կարող է նոր հարված հասցնել եւ հասցնել անդունդի եզրին»: Հաշվի առնելով, որ գիրքը լույս է տեսել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից մեկ ամիս առաջ, նման հնարավորությունն առկա է:




























