Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղի խաղողագործներն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, հավաքվել են իրենց անհանգստությունն ու բողոքն արտահայտելու խաղողի մթերման գների հետ կապված:

Բնակիչների պնդմամբ ողջ ձմեռ գրեթե բոլոր մթերողները, այդ թվում Պռոշյանի գինու գործարանը, զանգել են խաղողագործներին և 1 կգ-ի համար առաջարկել առնվազն 350 դրամ: Բնակիչների կարծիքով, վերջին 15-20 օրվա «Արմենիա Վայն» ընկերության գնային քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ արդեն 1կգ-ի համար առաջարկվում է 250 դրամ:

Բազմաթիվ փոքր մթերող ընկերություններ էլ ասում են , որ պատրաստ են անցած տարվա գներով մթերելու, պարզապես չեն կարող «Արմենիա Վայնի» գլխից թռնել»:

«Թե նախկին կառավարության ժամանակ ճանապարհներ ու գլխավոր մայրուղի էինք փակում, որպեսզի մեր խաղողը մթերեին, հիմա չենք ուզում նման քայլերի գնալ, քանի որ վստահ ենք, որ նոր կառավարությունը կպաշտպանի մեր շահերը և չենք ուզում մեր կառավարության համար նոր խնդիրներ ստեղծել»,-ասում են համայնքի բնակիչները: