Թուրքական Birgun պարբերականի լրագրող Զաֆեր Դիփերն անդրադարձել է այն հանգամանքին, որ թուրքական երաժշտության համար մեծ գործեր արած հայտնի հայ կոմպոզիտոր, հոգեւորական Կոմիտասի արձանը Փարիզում կա, սակայն իր ծննդավայր Քյութահյայում չկա։
Զաֆեր Դիփերն իր հրապարակման մեջ Կոմիտասին համարում է ոչ միայն հայտնի կոմպոզիտոր, հոգեւորական, բանահավաք, այլ նաեւ էթնոերաժշտագիտության առաջին մասնագետներից մեկը։
«Կոմիտասը մանուկ հասակից որբ է մնացել։ Կրթություն է ստացել Գեւորգյան ակադեմիայում, այնուհետ Թիֆլիսում երաժշտական եւ կրոնական կրթություն է ստացել։ Նա արդեն 25 տարեկանում հոգեւորական է դարձել։ Էջմիածնում մնալուց հետո արդեն վարդապետ է դարձել։ Նա իր երաժշտական կրությունը շարունակել է Գերմանիայում։ Այս հողերում ծնված եւ մեծացած երաժիշտը շրջել է գյուղերով, հավաքել 3000 հայկական, թուրքական, քրդական եւ արաբական ժողովրդական երգեր։ 1912–1915 թվականներին դասավանդել է «Թուրքական օջախներում»։ Սակայն 1915–ի ապրիլի 24–ին աքսորի է ուղարկվել։ Իհարկե, որոշ թուրք մտավորականների խնդրանքով նրան ազատ են արձակել, սակայն աքսորի ժամանակ տեսածները նա չկարողացավ մարսել եւ հոգեկան խնդիրների առաջ կանգնեց։ բուժման համար ուղարկեցին Փարիզ, սակայն կյանքի վերջին 18 տարում ոչ խոսեց, ոչ արտասվեց, որ երգեց, որ նվագեց եւ մահացավ հոգեբուժարանում։ Փարիզում կանգնեցվեց նրա արձանը։
Մի թե՞ թուրք դասական երաժշտության, ժողովրդական երգերի հավաքման ու դասակարգման եւ մեզ հասցնելու համար նա արժանի չէ, որ մի արձան էլ իր ծննդավայր Քյութահյայում կանգնեցվի։
Չի կանգնեցվում, քանի որ նա հայ է...»,–գրել է Զաֆեր Դիփերը։




























