Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, հոկտեմբերի 9–ին օպերատիվ տվյալներն իրացնելիս, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքից Երեւան ժամանած ՀՀ քաղաքացի Գ.Բ-ի ուղեբեռի զննման արդյունքում նրա ճամպրուկից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված` շուրջ 153 կարատ տարբեր չափերի ադամանդե քարեր:
ՊԵԿ-ից NEWS.am_ին հայտնում են, որ պարզվել է, որ քաղաքացին մաքսանենգ ապրանքը փորձել է տեղափոխել ջինսե տաբատներում նախապես պատրաստված թաքստոցներում:
Դեպքի վերաբերյալ կազմվել է արձանագրություն` ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներով:




























