Խոստացածս առաջին 3 քայլերը հոկտեմբերի 9-ի դրությամբ արված են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նախօրեին ՀՀԿ ցուցակով պատգամավորական մանդատ ստացած Մարտուն Գրիգորյանը:

Որպես արված երեք քայլեր նա նշել է հետեւյալը. «1.մանդատը վերցրել եմ, 2. ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմումը ուղարկել եմ, 3.միացել եմ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման պահանջին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովի շուրջ 1,5 տասնյակ պատգամավորներ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հայտարարություն էին ստորագրել. Հայտարարությունում ասվում էր. «Պաշտպանում ենք 2018 թվականի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը:

Վարչապետի պաշտոնից Ն. Փաշինյանի հրաժարականից հետո մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի, և գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»: