Հայ-թուրքական գործընթացից հետո Սերժ Սարգսյանը կորցրել է Սփյուռքի մի ստվար զանգվածի վստահությունը ու հիմա երկպալատ խորհրդարանական համակարգին անցում կատարելու մասին խոսելով, քայլ է արվում՝ սփյուռքին հավաստիացնելու, որ Հայաստանը նրա հետ շարունակում է լավ հարաբերությունների մեջ մնալ, անգամ պատրաստ է սփյուքի ներկայացուցիչներին կառավարման համակարգի մեջ տեղ տալ։ Փետրվարի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։
«Սա իրականում պոպուլիստական քայլ է։ Բայց ես կտրականապես դեմ եմ պոպուլիզմին, եթե հարցը վերաբերում է ներքաղաքական խնդիրներին»,- նկատեց Կարապետյանը։
Նշենք, որ երկպալատ խորհրդարանական համակարգի անցում կատարելու գաղափարի մասին վերջերս բարձրաձանել էր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Այս մասին ավելի վաղ հայտարարել էր նաեւ ՀՅԴ-ն:





























