Հայաստանի ներքաղաքական իրավիճակը սկսում է կամաց-կամաց արթնանալ. առկա ճահճային վիճակը շուտով կսկսի ցրվել։ Փետրվարի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ ներքաղաքական կյանքի զարգացումներն, իր կանխատեսումներով, մոտենալու են հեղափոխականին։
Նրա խոսքով, կոալիցիոն բոլոր կուսկացությունները ծառայել եւ ծառայում են միեւնույն համակարգին։ «Ընդ որում, կոալիցիան համակարգային փոփոխություններ չի ցանկանում, այդ թվում՝ նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Այլ հարց է, որ իրենց նախագահներ հռչակած Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը փորձում են առաջ ընկնել, քանի որ 2012-2013 թվականները նրանց համար բախտորոշ են դառնալու»,- նկատեց Կարապետյանը։





























