Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն: 

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ դեկտեմբերյան մատակարարումներով աճել են 0,32 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 81,04 դոլարի:

WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,10 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 71,85 դոլար: