Բարդ է լինել մեծ պետության հարեւանը, նշել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եզիսաբեթ Երկրորդը՝ վրաց պատրիարք Իլիա երկրորդի հետ Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ:

Թագուհու հետ իր հանդիպման մասին Իլիա Երկրորդը զրուցել է «BBC-ի հետ: «Հանդիպումը շատ ջերմ էր: Եզիսաբեթ Երկրորդն ասաց, որ Վրաստանը մեծ պատվի է արժանացրել Մեծ Բրիտանիայի թագուհուն»,-նշել է Իլիա Երկրորդը:

Կաթողիկոս-պատրիարքի խոսքով, մենք ապրում ենք գլոբալիզացիայի դարաշրջանում, եւ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի փոքր պետությունները պահպանեն իրենց ինքնությունն ու մշակույթը, որպեսզի մեծ պետությունները կուլ չտան այն:

Հիշեցնենք, որ կաթողիկոս-պատրիարքի այցը Մեծ Բրիտանիա սկսվել է փետրվարի 5-ին: