Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդյան Արաբիայի իշխանություններից պահանջել է պատասխանատվության ենթարկել սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մեջ բոլոր մեղավորներին։
Նա նշել է, որ Անկարային չի բավարարում մեղքը հատուկ ծառայությունների առանձին աշխատակիցների վրա բարդելու փորձերը այն բանից հետո, երբ Էր Ռիադը հայտնել է, որ երկրի ղեկավարությունը տեղյակ չի եղել միջադեպի մասին, հայտնում է Reuters–ը։
Խորհրդարանում ելույթի ժամանակ Էրդողանը չի հիշատակել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամեդ բին Սալմանի անունը, որը ըստ ամերիկացի պաշտոնյաների արտոնել է լրագրողի սպանությունը։ Սակայն Էրդողանը նշել է, որ Անկարան կշարունակի հետաքննել Խաշոգջիի մահը, քանի դեռ չի ստացվել հարցերի պատասխանը։
Էրդողանը պահանջել է, որ Սաուդյան Արաբիան բացահայտի «տեղական օգնականի» ինքնությունը, ով, ենթադրաբար, տարել է դին: Նա նշել է, որ մինչև լրագրողի սպանությունը Ստամբուլ են ժամանել երեք սաուդցի գործակալներ, ակնհայտորեն, տեղեկություններ հավաքելու նպատակով։




























