Ինդոնեզիայում ջրասուզակը Ճավայի ծովում Lion Air ավիաընկերության կործանված ուղեւորատար ինքնաթիռի որոնումների ժամանակ մահացել է, հաղորդում է RT-ն՝ վկայակոչելով Detik-ին:

Նշվում է, որ 48-ամյա Սիաչրուոա Անտոն եղել է ամենափորձառու փրկարարը, որը նաեւ մասնակցել է 2014-ին AirAsia ավիաընկերության կործանված ինքնաթիռի որոնումներին:

Նախնական տվյալների համաձայն, ջրասուզակի մահվան պատճառը ապասեղմումն է:

Հոկտեմբերի 29-ին ինքնաթիռը ռադարներից անհետացել էր օդանավակայանից թռչելուց  13 րոպե անց:

Օդանավում 189 մարդ կար: Boeing-ի վթարից հետո ոչ ոք ողջ չի մնացել: