Մեզ չափից ավելի շատ անհրաժեշտ է, որ բրասլետային վերահսկման մեխանիզմը ներդնենք  պրոբացիայում, որպեսզի պակասեցնենք ՔԿՀ-ների «շահառուների» թիվը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

«Մեզ դրա համար անհրաժեշտ կլինի շուրջ 300 հազար դոլարի չափ գումար: Փորձում ենք հայթայթել այդ միջոցները, այդ թվում նաեւ դրամշնորհների եւ բհյուջետային աջակցության խողովակներով»,-ասաց նա: