Թաթարստանում Նոր Կաշիրովո գյուղում հարբած վարորդը վրաերթի է ենթարկել երեք դեռահասների, նրանցից երկուսը մահացել են, հաղորդում է Газета.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ-ի մամուլի ծառայությանը:
Ըստ գերատեսչության, դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին՝ տեղական ժամանակով 23.45-ին:
Նշվում է, որ վարորդը հետիոտնի համար անհամապատասխան արագությամբ է երթեւեկել, ինչի արդյունքում վրաերթի է ենթարկել երեք՝ 2002, 2003 եւ 2004 թվականներին ծնված դեռահասներին:
«Վթարի արդյունքում երկու դեռահասները ստացված վնասվածքներից տեղում մահացել են, նրանցից մեկը տեղափոխվել է Ալմետեւսկա բժշկական հաստատություն», - ասվում է հաղորդագրությունում:
Հաղորդվում է, որ վարորդը անհետացել է դեպքի վայրից, սակայն շուտով հայտնաբերվել եւ կալանավորվել: Պարզվել է, որ նա Կազանի 26-ամյա բնակիչ է, որը դժբախտ պատահարի ժամանակ հարբած է եղել:




























