Գյումրիում ռուս կնոջը բռնաբարելու փորձ կատարելու մեջ մեղադրվող երիտասարդի հարազատներն այսօր՝ նոյեմբերի 3–ին, բողոքի ակցիա են իրականացրել Շիրակի մարզի դատախազության առջեւ։
Հավաքվածները պահանջում են ազատ արձակել 28–ամյա երիտասարդին՝ նշելով, որ նա դեպքի պահին տանն է եղել ու որեւէ առնչություն չունի կատարվածի հետ։ Երիտասարդի հարազատները մի քանի ժամ փակ են պահել դատախազության դիմացի փողոցը։
Նշենք, որ ըստ Քննչական կոմիտեի՝ հոկտեմբերի 29-ին ժամը 14:20-ին Շիրակի մարզի՝ 1990 թվականին ծնված բնակչուհուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 8:30-ի սահմաններում, բնակարան է մտել մի երիտասարդ, ձեռքերով փակել իր բերանը, գլուխը հարվածել պատին, որից հետո իրեն տարել է ննջարան և փորձել բռնաբարել:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 28– ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:


























