Ղազախստանի Տոմարլի գյուղի բնակիչ 63-ամյա Այգալի Սուպուգալիեւը այս տարվա հունիսին դուրս է եկել տնից ու չի վերադարձել։ Հարազատները դիմել են ոստիկանություն եւ շուտով նրանց կանչել է դիահերձարան դիակի ինքնության ճանաչման նպատակով, գրում է «Լենտան»՝ վկայակոչելով «Ակ Ժայիկ» պարբերականին։

Դին անհնար է եղել ճանաչել, իսկ ԴՆԹ փորձաքննությունը ցույց է տվել, որ մահացածը 99,92 տոկոս հավանականությամբ Այգալի Սուպուգալիեւն է։

Սակայն նախորդ շաբաթ տղամարդը վերադարձել է տուն։ Նա պատմել է, որ շուկայում ծանոթացել է մեկի հետ, որը համոզել է իրեն ժամանակավոր աշխատել գյուղական տնտեսությունում։ 4 ամիս անց Այգալին որոշել է տուն վերադառնալ։  

Սուպուգալիեւի ընտանիքը հայց է պատրաստում ներկայացնել Դատական փորձաքննության ինստիտուտի եւ փորձագետների դեմ։