Ֆրանսիացի բանաստեղծ Շառլ Բոդլերի նամակը, որում նշվում է  ինքնասպանություն գործելու նրա մտադրության մասին, աճուրդում վաճառվել է 234 հազար եվրոյով, հաղորդում է Gazeta-ն`վկայակոչելով BBC-ին:

Նշվում է, որ այն թվագրված է 1845-ի հունիսի 30-ին եւ ուղղված է եղել Բոդլերի սիրուհուն՝ Ժաննա Դյուվալին: Գրողը մտադիր էր 24 տարեկանում ինքնասպանություն գործել:

«Երբ դուք ստանաք այս նամակը, ես արդեն մեռած կլինեմ: Ես ինքնասպանություն եմ գործում, որովհետեւ այլեւս չեմ կարող ապրել եւ հանդուրժել այն, որ ես պետք է քնեմ եւ նորից արթնանամ», — գրել է Բոդլերը:

Ինքնասպանության անհաջող փորձից հետո բանաստեղծը ապրել է եւս 22 տարի եւ գրել  «Չար ծաղիկներ» հայտնի բանաստեղծական հավաքածուն: