Տպավորություն է, որ մենք դպրոցում ոչ թե ուզում ենք աշակերտին գիտելիք տալ, այլ վախեցնել, որ նա չսովորի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

«Դա վերաբերում է եւ ծրագրերին, եւ դասագրքերին, եւ թեստերին, եւ միասնական ու բուհի ընդունելության քննություններին: մասնագետներն այդ ուղղությամբ աշխատում են»,-ասաց նա:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ դպրոցներում առարկաների նոր չափորոշիչներին զուգընթաց իրենք պատրաստվում են որոշ առարկաների առումով բեռնաթափել ծրագրերը: