Ուսուցիչներին ներկայումս օրենքով արգելված չէ անդամագրվել որեւէ կուսակցության, սակայն ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հնարավոր է համարում առաջիկայում կրթության ոլորտի ապաքաղաքականացումը։  Այս մասին նա հայտնեց այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։

«Ապագայում հնարավոր է կրթության ոլորտը օրենքով ապաքաղաքականացնենք, այնպես ինչպես իրավապահներն աշխատանքի անցնելիս մինչեւ պայմանագրի ավարտը դադարեցնում են մասնակցությունը քաղաքական ուժերին, այնպես էլ այստեղ ունենաք նման մի համակարգ, որ ուսուցիչն, անցնելով աշխատանքի դպրոցում, որոշակի ժամկետով սառեցնի իր անդամակացությունը»,-նշեց ԿԳ նախարարի պաշտոնակատարը։