Սարդագետ Անդրեաս Քեյը երբեւէ բնության մեջ հանդիպած ամենաարտասվոր եւ սարսափելի սարդերի լուսանկարներ է ցուցադրել: Գիտնականի հայտնաբերած էակին չի կարելի սարդ անվանել՝ Metagryne bicolumnata ենթատեսակի սարդը սարդակերպների արտասովոր հիբրիդ է: Science Alert-ում հրապարակված լուսանկարները եւս մեկ անգամ հաստատում են, որ բնությունը կարող է ձեւավորել ամենատարօրինակ ձեւերով կենդանի օրգանիզմներ:
Քեյը նշել է, որ սարդը, որի չափերը գերազանցում են մարդու եղունգը, Երկրի վրա եղած կենդանի օրգանիզմների հնագույն տեսակներից մեկն է: Սարդագետը նշել է, որ այս էակներն ապրում են արդեն 400 մլն տարի եւ մոլորակի վրա բնակվել են դեռեւս մինչեւ դինոզավրերի մեծամասնության հայտնվելը: Գիտնականը նշել է, որ սարդը բացարձակապես անվնաս է. նրա թաթերը չեն կարող վնաս հասցնել նույնիսկ փոքր միջատներին, իսկ մարմինը զուրկ է թույնի գեղձերից:
Հետազոտողը նշում է, որ չարագույժ գունավորմամբ սարդերի մեծամասնությունը զուրկ են վնաս հասցնելու կարողությունից, իսկ վառ եւ ագրեսիվ գունավորումը գիշատիչներին վախեցնելու յուրահատուկ միջոց է: Հենց այս նպատակով է էվոլյուցիայի ընթացքում ստեղծվել «շան գլուխը»՝ մարմնի վերին հատվածում սեւ գույնի պալար: Այս տեսակի սարդակերպները եզակի են նույնիսկ վայրի բնության մեջ: Այս էակներն առաջին անգամ հայտնաբերվել են 1959 թվականին սարդակերպների գերմանացի մասնագետ Կառլ Ֆրիդրիխ Ռոուերի կողմից:


























