Տոտտորի նավահանգստում աճուրդի ժամանակ ամենաբարձր՝ «Իցուկիբոսի» կատեգորիայի (5 առկայծող աստղեր) ձյունե ծովախեցգետինը վաճառվել է 2 մլն իրենով (մոտ 19 հազար դոլար): 14,5 սմ տրամագիծ ունեցող պատյանով ռեկորդակիրը կշռում է 1,28 կգ, հաղորդում է  Kyodo-ն:

Այդ կատեգորիայի ծովախեցգետնի համար մինչ այսօր վճարված ամենաբարձր գինը 2016 թվականի աճուրդում եղել է 1,3 մլն իեն (11,5 հազար դոլար): «Իցուկիբոսի» կատեգորիայում ընդգրկվում են ձյունե ծովախեցգետնի միայն լավագույն ներկայացուցիչները: Դրանք կազմում են որսի ոչ ավել, քան 0.03 տոկոսը:

Ճապոնիայում շատ տարածված են նմանատիպ աճուրդները: Օրինակ՝ այս տարվա մայիսին Սապորո քաղաքի աճուրդում՝ երկրի ամենահյուսիսային Հոկայդո կղզում, տեղական ամենաէլիտար «յուբարի» տեսակի սեխերը վաճառվել են ռեկորդային՝ 3.2 մլն իենով (29,2 հազար դոլար):