Պերուի Ազգային քրեակատարողական ինստիտուտի (NPI) չորս աշխատակիցներին երկրի հարավում գտնվող Տակնա քաղաքի Չալյապոլկա բանտում տեղի ունեցած խռովության ժամանակ կալանավորները պատանդ են վերցրել, նշվում է  գերատեսչության Twitter-ի  էջում:

Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան: Բանտարկյալների միջեւ ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում նրանցից մեկը մահացել է, մեկ այլ բանտարկյալ վիրավորվել է:

«Բանտի անվտանգության ծառայության աշխատակիցները ներկայացել են նշված վայր եւ պատանդառվել: Այս պահին 4-ն են, նրանց հետ ամեն ինչ կարգին է», — նշվում է հաղորդագրության մեջ:

Կալանավայրը ներկայումս վերահսկվում է անվտանգության աշխատակիցների եւ ոստիկանության կողմից: Դատապարտյալները հրաժարվում են ազատ արձակել պատանդներին եւ պահանջում են  դատախազության ներկայացուցչի ժամանումը, ով արդեն ուղեւորվում է դեպքի վայր: