Երկուշաբթի օրը եկամուտները թաքցնելու մեղադրանքով ձերբակալված Nissan ընկերության նախկին ղեկավար Կարլոս Գոնը հերքում է իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները, հաղորդում է Reuters-ը:

Գոնի հետ ձերբակալված՝ ընկերության նախկին գործադիր տնօրեն Գրեգ Քելլին պաշտպանել է իր նախկին ղեկավարին՝ հայտարարելով, որ այդ գումարը քննարկվել է ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ և ամբողջովին հատուցվել:

Ճապոնիայի դատախազները մեղադրանք կներկայացնեն Գոնին և Քելլիին՝ եկամուտների մի մասը՝ մոտ 10 մլրդ իեն (88 մլն դոլար), թաքցնելու համար, որոնք Nissan-ը վաստակել էր հինգ տարում՝ սկսած 2010 թվականից: Հաղորդվում է նաև, որ ընկերությունը կատարել է մի շարք այլ խախտումներ ևս: