Պերմի երկրամասի հարկադիր կատարողին հաջողվել է պարտքը չվճարողին հայտնաբերել համացանցում հրապարակած լուսանկարներով, փոխանցում է «Լենտան»՝ վկայակոչելով  ՌԴ դատական ակտերի հարկադիր կատարման դաշնային ծառայության երկրամասային վարչությանը:

Անչափահաս երեխային պահելու համար 300 հազար ռուբլի պարտք վերցրած պերմցին թաքնվել է հարկադիր կատարողներից եւ չի բնակվել մշտական հաշվառման հասցեում: Նրան փնտրող հարկադիր կատարողը համացանցում հայտնաբերել է նրա նոր տեղադրած լուսանկարը, որտեղ պատկերած էր քոթեջային ավանի տներից մեկի դիմաց: Մեկնաբանություններում պարտառուն հաստատում էր, որ հենց այդ տանն է հիմա բնակվում:

«Ծառայության աշխատակցին հաջողվել է պարզել, թե կոնկրետ որ բնակավայրն է պատկերված լուսանկարում»,- նշված է երկրամասային վարչության հաղորդագրության մեջ: Հարկադիր կատարողը շրջել է բնակավայրի ամբողջ տարածքում եւ հայտնաբերել այն տունը, որը լուսանկարվել ու տեղադրվել էր համացանցում:

Տան շեմին պաշտոնյային դիմավորել է ինքը՝ պարտառուն:

Եթե տղամարդն առաջիկայում պարտքը չմարի, կարող է հայտնվել ամբաստանյալի աթոռին՝ ալիմենտի վճարումից խուսափելու համար: