Նյու Յորքում մեքենան հետիոտներին վրաերթի է ենթարկել, արդյունքում մեկ մարդ մահացել է, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով    CBS հեռուստաալիքին:

Ոստիկանությունում աղբյուրների տվյալներով, միջադեպի արդյունքում նաեւ վեց մարդ վիրավորվել է: Նրանցից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են:

Ոստիկանության տվյալներով, մեքենայի ղեկին 70-ամյա տղամարդ է եղել: Նա փորձել է կայանել մեքենան, բայց մեքենան «ցատկել է» եզրաքարի վրա, ինչի հետեւանքով վրաերթի է ենթարկել մարդկանց: