Մեքսիկայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին դիվանագիտական նոտա է հղել՝ միգրանտների դեմ զենքի կիրառման քննության պահանջով, որոնք փորձել են անցնել ամերիկյան սահմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ԱԳՆ-ն ԱՄՆ դեսպանատուն դիվանագիտական նոտա է ներկայացրել՝ կապված նոյեմբերի 25-ին Տիխուանա-Սան Դիեգո սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերի հետ»,- նշված է Մեքսիկայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Մեքսիկայի իշխանությունները Վաշինգթոնին կոչ են արել քննել ԱՄՆ կողմից Մեքսիկայի ուղղությամբ ոչ մահաբեր զենքի օգտագործումը:





























