Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը հարցադրումներ է ուղղել Պաշտպանության նախարարին կապված իսլամական բանակ անվանելու հետ։

Ինչպես տեղեկացնում է HyTert-ը, Կարո Փայլանը իր հարցադրման մեջ նշել է, որ եթե Թուրքիայի բանակը իսլամական բանակ է, ապա ինչու են բանակ գնում քրիստոնյաները, հրեաները եւ այլ կրոնների ներկայացուցիչներ։ Փայլանը շեշտել է նաեւ ազգային հողի վրա թուրքական բանակում տեղի ունեցող սպանությունները, հիշատակելով Սեւակի սպանությունը, որի մեղավորները դեռ պատժված չեն։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը խուսափել է ուղիղ պատասխանից, եւ նշել թե Թուրքիայի  բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար են եւ պետք է ծառայեն։ Սեւակի սպանության հետ կապված, նախարարը պնդել է, թե ապացուցված բան դեռ չկա։