Թունիսի նախագահ Բեժի Կաիդ աս-Սեբսիի եւ Սաուդյան Արաբիայի թագաժառաանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հանդիպումը երեքշաբթի տեղի է ունեցել թունիսցի առաջնորդի պալատում: AFP-ն հաղորդել է, որ այդ ժամանակ հարյուրավոր մարդիկ զանգվածային բողոքի ակցիա են իրականացրել սաուդցի արաքայզնի այցի կապակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Թունիսի նախագահի վարչակազմը հայտարարությունում նշել է, որ հանդիպմանը քննարկվել են Թունիսի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ ձեւավորված պատմական հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաեւ տարբեր բնագավառներում դրանց զարգացման հարցերը:
Ըստ AFP-ի, Թունիսի կենտրոնում ցուցարարները Եմենի եւ Պաղեստինի դրոշներ են թափահարել, 2015 թ. մարտին Եմենում Սաուդյան Արաբիայի ղեկավարած արաբական կոալիցիայի ներխուժման դեմ կարգախոսներ հնչեցրել:
Ակցիային մասնակցել են իրավապաշտպան կազմակերպությունների, լրագրողական համայնքի ներկայացուցիչներ եւ թունիսցի քաղաքական գործիչների:
Նոյեմբերի 26-ին Թունիսցի լրագրողների ազգային միությունը բաց նամակ էր հղել Աս-Սեբսիին, որում թագաժառանգի այցը անվանել էր «թունիսյան հեղափոխության սկզբունքների կոպիտ խախտում»: Միությունը համարել է, որ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը իր գործողություններով «սպառնում է խոսքի ազատությանը»՝ հիշեցնելով Ստամբուլի Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը:





























