ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Washington Post-ին տված հարցազրույցում հաղորդել է, որ շուտով կարող է Աֆղանստանում տեղակայված զորքերին այցելել:
Նրա խոսքով, դա կարող է պատահել նույնիսկ մինչեւ Կաթոլիկ Սուրբ Ծնունդը (դեկտեմբերի 25):
«Ճիշտ ժամանակին ես կանեմ այդ», - ասել է Թրամփը:
Հրապարակման մեջ նշվում է, որ սա կլինի ԱՄՆ ներկայիս նախագահի առաջին այցը Աֆղանստան:
ԱՄՆ-ը ներկայումս Աֆղանստանում ամենաերկար պատերազմներից մեկն է վարում, սակայն Թրամփը իր նախագահության երկու տարվա ընթացքում ոչ միա անգամ այնտեղ չի եղել, հաղորդում է Gazeta-ն:





























