Թուրքիայի Սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել 2011-ի փետրվարի 11-ին ուժի մեջ մտած պատգամավորների ընտրության մասին օրենքի զգալի հատվածը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի ՍԴ-ի որոշմամբ չեղյալ է հայտարարվել այն կետը, ըստ որի, բնակչության քիչ թիվ ունեցող նահանգներից ընտրվող պատգամավորների թիվը ավելանալու էր  2 անգամ։

ՍԴ-ի կողմից արված փոփոխությամբ, խիտ բնակչություն ունեցող Անկարայի, Ստամբուլի, Իզմիրի եւ այլ նահանգներից ավելի շատ պատգամավորներ են ընտրվելու: