Ներգաղթյալ Յասմին Խուարեսը, որն անօրինականորեն հայտնվել է ԱՄՆ-ում եւ դարձել է մեկը նրանցից, որոնց ուղարկել են կալանքի կենտրոն, ԱՄՆ կառավարությանը դատի է տվել՝ պահանջելով կալանքից հետո դստեր մահվան համար 60 միլիոն դոլար փոխհատուցում վճարել, փոխանցում է Americaru-ն։

Մեկ տարեկան Մարիան մահացել է ներգաղթյալների երեխաների պահման ամենախոշոր կենտրոնից ազատվելուց մի քանի շաբաթ անց։ Մարիայի մոտ շնչառական հիվանդություն է առաջ եկել այն ժամանակ, երբ նա եւ մայրը կալանավորված են եղել Տեխասի նահանգում։ Կնոջը մեղադրել են ԱՄՆ մուտքի ներգաղթային ու մաքսային կանոնները խախտելու մեջ եւ ուղարկել են կալանքի կենտրոն, չնայած երեխայի հիվանդությանը։ Աղջիկը մահացել է 6 շաբաթ անց մահացել է Ֆիլադելֆիայում։