Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում հազարավոր մարդիկ G20 գագաթաժողովի անցկացման դեմ բողոքի ակցիայի են մասնակցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»`հղում անելով Infobae պորտալին:

Ըստ պորտալի տվյալների, բողոքողները չորեքշաբթի երկու ժամով արգելափակել են քաղաքի գլխավոր պողոտայի երթեւեկությունը: Ակցիայի մասնակիցները գագաթաժողովի անցկացման, ԱՄՀ-ի եւ գործող նախագահ Մաուրիսիո Մակրիի դեմ կարգախոսներով պաստառեր են պահել:

Արգենտինյան հասարակական կազմակերպությունները նույնպես մասնակցել են բողոքի ցույցերին: Նրանցից մեկի`MOCASE Vía Campesina-ի տվյալներով, բողոքի ցույցը  Բուենոս Այրեսի մարզադաշտում մոտ 50 հազար մարդու է հավաքել:

ԶԼՄ-ի հաղորդումների համաձայն, հինգշաբթի եւ ուրբաթ օրերին G20-ի հետ կապված բազմաթիվ բողոքներ են նախատեսվում: G20 գագաթաժողովը տեղի կունենա նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը: