Մեքսիկայի միգրացիայի ազգային ինստիտուտը երկրորդ ճամբարն է բացել Տիխուան քաղաքում՝ ԱՄՆ-ի հետ սահմանին, ուր ժամանել են Կենտրոնական Ամերիկայից առնվազն 8000 միգրանտներ՝ տեղեկացնում է տեղական Debate թերթը։
Թերթի տվյալներով՝ ճամբարի ստեղծման ծախսերը կանի Միգրացիայի ազգային ինստիտուտը։ Սակայն ճամբարի համար տարածք որոնելը բարդանում է, քանի որ սեփականատերերը չեն ուզում իրենց տարածքները տրամադրել միգրանտներին։
Տիխուանի շրջանում բացված ապաստարանում հավաքվել են ավելի քան 8000 միգրանտներ՝ Հոնդուրասից, Գվատեմալայից, Սալվադորից։ Նրանց մի մասը կիրակի օրը սահմանը բռնությամբ անցնելու անհաջող փորձ է կատարել։
Մեքսիկայի իշխանությունները հայտարարել են, որ կոշտ միջոցների կդիմեն, եթե միգրանտները անօրինական գործողություններ իրականացնեն եւ կարտաքսեն նրանց, ովքեր մասնակցել են այդ գործողություններին։ Արդեն հայտնի է, որ մոտ 500-ից 98-ին արտաքսել են իրենց հայրենիք։



























