Նովոսիբիրսկում իրավապահ մարմինները փորձում են գտնել հայաստանցի գործարար Քյարամ Ալոյանին սպանած անձին:  Քյարամ Ալոյանը սպանվել է փետրվարի 13-ին: Մարդասպանը դարանակալել էր շենքի մուտքի մոտ, որի բնակարաններից մեկում Ալոյանը հյուրընկալվել էր: 

Բացառված չէ, որ քիլլերը զոհին սպանել է անաղմուկ ատրճանակից, քանի որ հրազենային կրակոցի ձայն լսողներ չեն եղել: Դեպքի վայր ժամանած բժիշկները չեն հասկացել, թե ինչից է մահացել Ալոյանը, որին ձյան վրա ընկած հայտնաբերել են տարածքի բնակիչները: Բանն այն է, որ փամփուշտը իրան է մուտք գործել թիակի տակից, եւ արտաքին արյունահոսություն տեղի չի ունեցել: Բժիշկները եզրակացրել են, որ հայաստանցի գործարարը մահացել է սրտի կաթվածից: Մահվան իրական պատճառը պարզել է պաթոլոգաանատոմը, դիահերձման ժամանակ:

Նշենք, որ երկու տարվա ընթացքում Նովոսիբիրսկում արդեն երկրորդ դեպքն է, որ սպանում են հայաստանցի գործարարների: 2009թ. անհայտ անձը հրազենով սպանել էր 25-ամյա Վահե Կարապետյանին: