Շոգ օրերին ավելի շատ են բռնության գործադրմամբ հանցագործություններն ու ինքնասպանությունները, պարզել են ԱՄՆ-ից, Ավստրալիայից եւ այլ երկրներից հետազոտողների խումբը, փոխանցում է Gazeta-ն։

ԱՄՆ-ում եւ Ավստրալիայում դիտարկումները ցույց են տվել, որ նորմայից մեկ Ցելսիսուսով ջերմաստիճանի բարձրացման դեպքում ինքնասպանությունների թիվն ավելանում է 2 տոկոսով, իսկ ինքնավնասումներով հիվանդանոց դիմումների թիվը՝ 0,7 տոկոսով։ Շտապօգնության կանչերը հարձակումների հետ կապված աճել են 4 տոկոսով, իսկ հոգեկան հիվանդությունների սրացումներով դիմումների քանակը՝ 6 տոկոսով։

Միաժամանակ, մասնագետները նշում են, որ ամառային շոգը մոտակա տասնամյաներին սովորական երեւույթ կդառնա։

Հետազոտողները ենթադրում են, որ շոգն ազդում է ուղեղի կենսաքիմիայի վրա, բացի այդ շոգը խթանում է օրգանիզմում տեստոստերոնի արտադրությանը, որն էլ բարձացնում է ագրեսիան։