Թուրքիայի հարավ-արեւելյան Դիարբեքիր քաղաքում առանց թույլտվության բողոքի երթ անողների եւ ոստիկանության միջեւ բախումներ է տեղի ունեցել, որի ընթացքում այրվել են ավտոմեքենաներ եւ  քարկոծվել խանութներ։

 Թուրքական Samanyolu-ի փոխանցմամբ՝  Դիաբեքիրում քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության գրասենյակի դիմաց հավաքվածները բողոքել են 2 օր առաջ բողոքի երթերը խիստ միջոցներով ցրելու դեմ եւ կրկին  երթ են կազմակերպել։

 Ոստիկանությունը փորձել է ցրել անօրինական երթը, որի ընթացքում երթի մասնակիցների դեմ օգտագործել է արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ։ Ցուցարարները սկսել են պատասխան գործողություններ իրականացնել ոստիկանության դեմ՝ նրանց վրա բոցավառվող հեղուկներով շշեր եւ քարեր նետելով։

 Ոստիկանությանը հաջողվել է երթի մի շարք մասնակիցների ձերբակալել։