Եգիպտոսում փետրվարի 17-ին ձերբակալվել են երեք նախկին նախարարներ` ներքին գործերի, տուրիզմի նախկին նախարարներ Հաբիբ ալ Ադլին ու Զուհեյր Հարանահը եւ բնակարանային ապահովության նախարար Ահմեդ ալ Մահրաբին: Վերջիններս իրենց պաշտոնները զբաղեցնում էին մինչեւ հունվարի 28-ը, երբ Մուբարաքը, ցուցարարների ճնշման ներքո, ստիպված էր արձակել կառավարությունը: Բացի, այդ ձերբակալվել է միլարդատեր Ահմեդ Էզը, ով Հոսնի Մուբարաքի կուսակիցն է:
Lenta.ru-ի փոխանցմամբ` բոլոր չորսին էլ մեղադրանք է առաջադրվել, այդ թվում` փողերի լվացման, պաշտոնեական դիրքի չարաշահման, պետական միջոցների վատնման: Ըստ անանուն աղբյուրների` նրանց ձերբակալել են 15 օրով: Դրանից հետո կամ ազատ կարձակեն կամ կերկարաձգվի կալանքի ժամկետը:





























