Լաբիայի Բենգազի քաղաքում ցուցարարների եւ անվտանգության ուժերի ներկայացուցիչների միջեւ բախումների ժամանակ յոթ մարդ է զոհվել:
Փետրվարի 17-ին, որը հայտարարվել էր <ցասումի օր>, բողոքի ակցիաներ են անցկացվել Լիբիայի հինգ խոշոր քաղաքներում` բացի Բենգազիից նաեւ Բեվիդայում, Զենթանում, Ռիջբանում եւ Դարնայում: Համազգային ցույցի կոչերը ցուցարարները տեղադրել են սոցիալական ցանցերում:
Լիբիայի տարբեր շրջաններից շարունակվում են ստացվել կառավարական շենքերի հրդեհման եւ զանգվածային ցույցերի մասին լուրեր: Չճշտված տեղեկություններով` այս մի քանի օրվա ընթացքում զոհվել է առնվազն 20 ցուցարար: Իրավապաշտպանների պնդմամբ` անվտանգության ուժերը ձերբակալել են 14 մարդու: <Մահմեդական եղբայրներ> իսլամական խմբավորման տեղական մարմինը դատապարտել է խռովությունենրի ճնշման կառավարության միջոցները, մեղադրել է իշխանություններին ցուցարարների դեմ մարտական զենք կիրառելու մեջ եւ պահանջել է <սանձահարել> ուժայիններին:
Քադաֆիի կառավարությունը փորձում է բողոքի ալիքը քաղաքական միջոցներով կանգնեցնել:





























